Դասընթացի մասին
ՄՈԴՈՒԼ 1. ՆՊԱՏԱԿ - ԻՆՉՈՒ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ ՎԱՃԱՌԵԼ
Նպատակները կյանքում մեզ մոտիվացնող ամենալավ միջոցներն են։ Որպեսզի կարողանանք բիզնեսում առավել հաջողակ լինել և հասկանանք թե ինչու պետք է առհասարակ որևէ բան վաճառել, ապա այդ բոլոր հարցերի պատասխանը մեզ բերում է դեպի չափելի նպատակների սահմանում, որից էլ ածանցվում է մեր աշխատանքային ամբողջ գործունեությունը։ Այս վիդեոդասը Ձեզ կօգնի սահմանել նպատակներ և հասկանալ թե ինչու պետք է վաճառենք:
Թեմայի ավարտին ՝
Գիտելիք․ Դուք կիմանաք՝
- Ինչպես սահմանել ճիշտ և գրագետ նպատակներ
- Ինչո՞ւ է կարևոր նպատակի սահմանումը մեզ համար
- Ինչպես տրոհել նպատակները գործողությունների՝ այն ավելի արդյունավետ դարձնելու համար
Հմտություն․ Դուք կկարողանաք՝
- Սահմանել չափելի նպատակներ՝ կարճաժամկետ կամ երկարաժամկետ
- Անձնական նպատակներից տրոհել գործնական ամենօրյա անելիքները
- Հասկանալ թե օրական քանի պոտենցիալ գնորդի հետ պետք է աշխատեք, քանի զանգ և հանդիպում պետք է իրականացնել նպատակներին հասնելու համար
- Կիրառել տրոհման մեթոդը
Վերաբերմունք․ դասընթացի ավարտին Դուք՝
- Կգիտակցեք անձնական նպատակների սահմանման կարևորությունը
- Կմոտվիացվեք նոր նպատակներ սահմանելու համար
- Կհասկանաք թե որքան կարևոր է վաճառքը սկսելուց առաջ սահմանել կոնկրետ նպատակներ