Դասընթացի մասին
Սիրելի' ուսանող,
Եթե կարդում ես այս տողերը, ապա շնորհավորում եմ, դու արդեն կայացրել ես որոշում ՝ զարգացնելու հմտություններդ վաճառքի տրիատլոնի միջոցով։
Տրիատլոնը վաճառքի ստամինան ստուգելու լավագույն միջոցն է ( Triathlon is a great test of stamina):
Այն հաղթահարելու արդյունքում ձեռք ես բերում ԳԻՏԵԼԻՔ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆ և իհարկե ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ փոփոխություն։
Այս ձեռնարկը և վիդեոդասերը մշակելիս շարունակ մտածում էի, թե ինչպես պետք է իմ տարիների փորձն ու գիտելիքը փոխանցեմ մեկ ուրիշին, որպեսզի այն լինի ամենաարդյունավետ կերպով։ Եվ առաջնորդվեցի շատ կարևոր մի սկզբունքով, կիսվել ոչ միայն փորձով ու գիտելիքով, այլ նաև ընձեռել հնարավորություն այդ ամենն ուսումասիրելու և զարգացնելու քեզ հարմար վայրից, քեզ հարմար ժամանակ, քեզ հարմար լեզվով։
Ստամինա ընկերության ստեղծումից ի վեր՝ մեզ հաջողվել է վերապատրաստել և կիսել մեր փորձի 400ից ավելի մասնակիցների հետ, իրականացնելով 50ից ավել վերապատրաստման ծրագրեր, որի դրական արձագանքներն ու արդյունքները հիմք հանդիսացան մեծացնելու մասշտաբներն ու ընձեռել նաև հնարավորություն վերապատրաստվելու բոլոր այն անձանց, ովքեր նույնպես կարծում են, որ վաճառելու հմտությունները միայն վաճառքի մասնագետներին չեն պետք, այլ տարբեր մասնագիտությունների տեր անձանց, քանի որ վաճառքը դա ՄԱՐԴԸ ՄԱՐԴՈՒ հետ փոխհարաբերություն է՝ հիմնված վստահության մակարդակի շարունակական բարձրացման վրա։
Իսկ ծրագրի դասավանդման մեթոդը բրիտանական է, որի հիմքում ընկած է learning by doing (անելով սովորել) կոնցեպտը, որն էլ իրենց կրթական ծրագրերում շատ հաջող կերպով օգտագործում են այնպիսի համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններ, ինչպիսիք են՝ Google, Microsoft, IBM, Oracle, Dell և այլն։
Ծրագրի ավարտին դու ոչ միայն կտիրապետես վաճառքի պրոֆեսիոնալ հմտություններին և գործիքներին, այլև արդյունավետ կերպով կկարողանաս տարբերակել պրոդուկտների առանձնահատկությունները, վերլուծել ապրանքների և ծառայությունների սպեցիֆիկ շուկաներ, համեմատել մրցակիցներին և նրանց առաջարկները, ճիշտ թիրախավորել պոտենցիալ գնորդին, ստեղծել հաճախորդների բազաներ, ինդիվիդուալ քարտեր, նրանց հետ հանդիպում նշանակելու սկրիպտեր, արդյունավետ ներկայացնելու հմտություններ և իհարկե բանակցելու ու հաղթահարելու ցանկացած <<ՈՉ>>։
Իսկ այդ ամենի արդյունքում դու ձեռք կբերես վաճառքի տրիատլոնի մրցանակ՝ զարգացնելով ԳԻՏԵԼԻՔ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆ և ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Վստահ եմ, որ արդյունքը քեզ շատ դուր կգա, քանի որ դու կկարողանաս գրանցել թե մասնագիտական, թե եկամտի և իհարկե վաճառքի ԱՃ․․․․
Դե իսկ բոլոր այն անձիք, ովքեր բարձր առաջադիմությամբ կավարտեն ամբողջ ծրագիրը, մեր ընկերության կողմից կստանան աշխատանքի տարբեր առաջարկներ՝ ՀՀ լավագույն ընկերություններում աշխատելու համար։
Եվ միշտ հիշիր, գիտելիքը միակ բանն է, որով կիսվելիս ոչ թե պակասում է այն, այլ միայն ավելանում
Հարգանքով՝ Վահագն Ղազարյան