Դասընթացի մասին
ԹԵՄԱ ՝ ՀԵՏՎԱՃԱՌՔ- ԻՆՉՊԵՍ ԴԱՐՁՆԵԼ ԼՈՅԱԼ
- Դասընթացի վերջնական արդյունքը
Գիտելիք․ դասընթացի ավարտին Դուք կիմանաք՝
- Ինչ է երաշխավորությունը և ինչպես կարելի է վաճառքն ավելացնել երաշխավորությամբ
- Որոնք են գնորդից մինչև լոյալ հաճախորդ դառնալու քայլերի հաջորդականությունը
- Ինչ է հարաբերությունների վաճառքը, կամ ինչպես ձևավորել ոչ ֆորմալ հարաբերություններ հաճախորդների հետ
- Ինչպես կառավարել օրը՝ այն ավելի արդյունավետ օգտագործելու համար
- Ոսկե երկու ժամերի կանոնը
Հմտություն․ դասընթացի ավարտին Դուք կկարողանաք՝
- Ստեղծել Ձեր գործողությունների ցանկը՝ հետվաճառքի գործընթացները իրականացնելու համար
- Կիրառել երաշխավորության, up, down և cross վաճառքի գործիքակազմը՝ ավելի շատ վաճառելու համար
- Կազմել օրվա աշխատանքային քարտեզ՝ ժամային բացվածքով
- Ձևավորել հարաբերություններ՝ լոյալ հաճախորդներ ավելացնելու համար
Վերաբերմունք․ դասընթացի ավարտին Դուք՝
- Կփոխեք Ձեր պատկերացումները հարաբերությունների ձևավորման և զարգացման վերաբերյալ
- Կփոխեք Ձեր վերաբերմունքը՝ հաճախորդներին սպասարկելու և լավագույնս ներկայանալու կոնտեքստում